05.07.2014|
21:15
Ըստ orer.eu-ի՝ Նիդերլանդների Օվերեյսել մարզի խորհրդարանը 2014 թ. հուլիսի 2-ի նիստում ընդունել է բանաձև, որտեղ արտահայտված է խորհրդարանի դիրքորոշումը անցած հունիսի մեկի թուրքական կազմակերպությունների բողոքի ցույցի հանդեպ, որն ուղղված էր Ալմելոյի հայկական եկեղեցու սեփական բակում տեղադրված Հայոց ցեղասպանության հուշարձանի դեմ: